Ավստրիայում տուգանքներ են սահմանել նրանց համար, ովքեր իրենց շան թողած կեղտը չեն մաքրում: Վերջին տարիներին կանաչ գոտիներում եւ մայթերին շների արտաթորանքի առթիվ բողոքները կտրուկ աճել են: Արդյունքում Վիեննայում եւ այլ քաղաքներում աղտոտման համար տուգանքներ կգործեն, հայտնում է Euromag-ը:

Օրինակ Ստորին Ավստրիայի Կորնոյբուրգի չորքոտանի բնակիչների տերերը օրենքը խախտելու դեպքում օգոստոսի 1-ից կտուգանվեն 50 եվրոյով:

Շների եւ նրանց տերերի վերահսկման միջոցառումները առայժմ քննարկման փուլում են, բայց հայտնի է, որ քաղխորհուրդը մտադիր է ներդնել վիեննական մոդելը: