Չորեքշաբթի Ստամբուլի թուրք-հայկական «Ակոս» թերթի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Նրանք, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներն են: Այս մասին գրում է թուրքական «Today’s Zaman» պարբերականը:

«Դուք կոտրվել եք, պարոնայք»,- ասված էր հաքերի կամ հաքերների թողած հաղորդագրությունում, ովքեր իրենց կոչում են «Herakles Fearlesleon»: Հաղորդագրության կողքին տեղադրված է եղել Թուրքիայի վարչապետ Էրդողանի լուսանկարը՝ կանգնած օսմանյան դրոշմակնիքի առջեւ:

«Մենք բազմաթիվ դավաճանների ենք տեսել, ինչպիսին դուք եք, եւ գիտենք, թե ինչ եք պատրաստվում անել: Բայց այս պահից մենք այստեղ ենք: Օսմանյան հզոր պետությունը վերածնվում է հզոր պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնությամբ:  Սրանք օսմանցիների քայլերի ձայներն են: Հակահայկական, հայաամերիկյան, հակաիսրայելական: Մենք արմատախիլ կանենք ձեզ»,- գրել են հաքերները:

Թուրքիայի հայկական ոչ մեծ համայնքը հակահայկական ատելության թիրախ է դարձել նաեւ անցյալում: Մասնավորապես, ժողովրդին ցնցեց 2007 թվականին Ստամբուլում «Ակոս»-ի խմբագրության շենքի առջեւ ազգայնամոլի կողմից թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: