Մեծ Բրիտանիայում միլիոնից ավելի պետաշխատողներ հուլիսի 10-ին կմասնակցեն 24-ժամյա գործադուլի՝ պահանջելով աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարման ավելի արդար պայմաններ։
Սպասվում է, որ գործադուլի պատճառով կփակվեն հազարավոր դպրոցներ, գրադարաններ եւ աշխատանքի տեղավորման կենտրոններ, ինչպես նաեւ տեղի կունենան աղբահանության եւ անձնագրերի ձեւակերպման ուշացումներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործադուլավորների կորիզն ամենացածր վարձատրվող աշխատողներն են` բակապահները, աղբահավաքները եւ դպրոցների սեղանատների աշխատակիցները: Սակայն, ամենայն հավանականությամբ, բողոքի ցույցին կմասնակցեն նաեւ որոշ ուսուցիչներ, հրշեջներ, տրանսպորտի ոլորտիաշխատողներ:
Ըստ արհմիությունների` ներկայիս վարչապետ Դեյվիդ Քեմերոնի իշխանության գալու պահից ի վեր պետաշխատողների աշխատավարձը նվազել է 20%-ով` Այստեղ իր դերն ունի նաեւ տնտեսական ճգնաժամը, որի պատճառով իշխանությունները որոշում են կայացրել սառեցնել աշխատավարձների աճը:




























