Փրկարար ծառայությունը հուլիսի 10-ին, ժամը 01.36-ին  ահազանգ է ստացել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածքի 1-ին կմ-ում «Մերսեդես E 200» մակնիշի 22 ՍՍ 272 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել հարակից դաշտում, ինչից վարորդ Զ. Հ. (ծնվ. 1975թ.) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: