Բելառուսը անասնաբուժական եւ բուսասանիտարական Դաշնային ծառայության կողմից ստացված բազմաթիվ դիմումներից ելնելով՝ արգելել է ուկրաինական ծագման կարտոֆիլի ներմուծումը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, սա կապված է Ռուսաստան մատակարարված այն խմբաքանակների հետ, որոնց մեջ կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ է հայտնաբերվել:

Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենի նախարարության տվյալներով՝ արգելքը ներդրվել է Մաքսային միության համաձայանգրի՝ բուսատեսակների կարանտինի պայմաններին, ինչպես նաեւ բուսատեսակների կարանտինի եւ պաշտպանության միջազգային համաձայնագրի սկզբունքներին համաձայն:

Արգելվել է վաղահաս կարտոֆիլի ներմուծումը: Ավելի ուշ տեսակները արտադրվում են նաեւ Բելառուսի տարածքում եւ բավարար են հանրապետության ներքին պահանջմունքների բավարարման եւ նույնիսկ արտահանման համար:

Արգելքը դրվել է անորոշ ժամկետով, մինչեւ կարանտինի ավարտը: Ավելի վաղ, հունիսի 16-ին, այդ նույն պատճառով արգելվել էր ուկրաինական կարտոֆիլի ներմուծումը Ռուսաստանի տարածք: