«Կամխուդ» եւ «Ալագյազ» ուսումնավարժական համալիրներում Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի կազմը հատուկ վարժանքներ է անցկացնում՝ ականների հայտնաբերման ծառայության հաշվարկների մասնակցությամբ:
Ծովի մակարդակից 1.600-ից մինչեւ 2.200 մետր բարձրության եւ +45C ջերմաստիճանից բարձր պայմաններում աշխատանքի համար զինծառայողների եւ շների համար հատուկ սննդակարգ է մշակվել: Յուրաքանչյուր սակրավորի աշխատանքին հետեւելու են վերեւից՝ «Наводчик-2» եւ «Застава» ժամանակակից անօդաչու սարքերի միջոցով:
Ականների հայտնաբերման ծառայության հաշվարկների վարժանքներն ավարտվելու են նորմատիվների հանձնմամբ՝ հատուկ վարժեցրած շների եւ ինժեներային հետախոզությամբ ժամանակակից միջոցների օգտագործմամբ:





























