Թուրքիան չի փոխի իր վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, անգամ եթե նա զիջումների գնա եւ բարի կամքի այս կամ այն ժեստերը ցուցադրի: ՆՄան կարծիք է հայտնել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ԱՄն հրեական խոշորագույն կազմակերպությունների նախագահների առջեւ, հաղորդում է izrus.co.il-ը:

Լիբերմանի խոսքով, Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն իր ռազմավարական ընտրությունն է, որը թուրքական հասարակության մեջ վերջին շրջանում տեղի ուենցած արմատական փոփոխությունների հետեւանք է: