Օքսֆորդի համալսարանից ինժեներ Թոմաս Պոուվին, ով զբաղվում է հրթիռային շարժիչների սառեցման համակարգերով, որոշել է իր գիտելիքներն օգտագործել ջերմատեխնիկայում եւ էլեկտրականությունը տնտեսող կաթսա է ստեղծել: Այն սնունդ պատրաստելիս 40%-ով ավելի քիչ ջերմություն է պահանջում, քան նույն ծավալի սովորական կաթսաները:
Պոուվին, ով նաեւ լեռնագնաց է, այդ խնդրի շուրջ մտածել է, երբ լեռներում չի կարողացել ջուր եռացնել. այդ դեպքում ջերմության մեծ մասն օդ է բարձրանում: Պոուվիի կաթսան հատուկ կողեր ունի, որոնք ջեռոցի գազին ստիպում են հոսել դեպի սպասքի կողային հատվածները եւ ավելի արդյունավետ փոխանցել ջերմությունը:
«Մենք օգտագործեցինք շարժիչների ստեղծման ժամանակ օգտագործվող մեր գիտելիքները՝ կաթսան էներգետիկ առումով արդյունավետ դարձնելու համար»,- պարզաբանել է ինժեները: Ըստ Газета.Ру-ի, կաթսան արժե 50 ֆունտ սթեռլինգ:





























