Չինաստանի Հունան նահանգում միկրոավտոբուսն ընկել է լիճը. 11 մարդ զոհվել է, որոնցից 8-ը՝ մանկապարտեզի սաներ, հայտնում է «Սինհուան»։
Դեպքը կատարվել է հուլիսի 10-ին՝ տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում՝ նահանգի մայրաքաղաք Չանշայից ոչ հեռու գտնվող գյուղում։ Յոթտեղանի միկրոավտոբուսը, որում 11 մարդ կար, երեխաներին տուն էր տանում Սյանտան քաղաքից, որտեղ տեղակայված է մանկապարտեզը։
Միկրոավտոբուսը լճից կարողացել են հանել միայն հուլիսի լույս 11-ի գիշերը։ Ներսում 8 երեխայի եւ վարորդի մարմիններն են հայտնաբերել։ Մոտ մեկ ժամ անց հայտնբերվել են նաեւ ուղեկցող երկու ուսուցիչների մարմինները։
Վթարի փաստով կատարվում է քննություն։





























