Ժնեւում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հանդիպումը, որի ընթացքում պաշտոնյաները քննարկել են ղարաբաղյան կարգավորումն ու մերձդնեստրյան խնդիրը, իրավիճակը Կենտրոնական Ասիայում եւ Աֆղանստանում, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում, Ժնեւյան քննարկումների ընթացքն ու հեռանկարները, ուժի չկիրառման հարցերը: Ռուսական կողմը շեշտադրումներն արել է ուժի չկիրառման իրավաբանական հաստատման ընդունելի տարբերակ գտնելու վրա, մասնավորապես՝ աբխազական, հարավօսական եւ վրացական կողմերի միջեւ համապատասան հռչակագրի ստորագրման ձեւով: