«Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքում վերահսկողության տակ են վերցրել Բաղդադից 80 կմ հյուսիս-արեւելքում տեղակայված ռազմական բազան: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նվում է, որ զինյալները ներխուժել են ռազմական բազա Մուքդադիա քաղաքի սահմանով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հաղորդել էր, որ քրդերի կողմից վերահսկվող Էրբիլ քաղաքը Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն խմբավորման համար վերածվել է ռազմական բազայի:
Նա մեղադրել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանին ջիհադը գլխավորող զինյլաներին թաքցնելու համար:
«Մենք չենք կարող լռել այն մասին, որ Էրբիլը «Իրաքի եւ Շամի իսլամական պետության» եւ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների համար վերածվել է օպերատիվ բազայի», - հայտարարել է ալ-Մալիքին:





























