Մինչեւ 2012 թվականը Ադրբեջանում կտրվեն կենսաչափական անձնագեր, որոնք պատրաստվելու են շվեդական Trub ընկերության կողմից: Նոր կենսաչափական անձնագրերում լինելու են անձի դեմքի թվային նկարը եւ մատնահետքերը: Անձնագրերում նշվելու է նաեւ անձի նույնականացման համարը:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի արդարադատության նախարարության բնակչության գրանցման պետական ծառայության փոխտնօրեն Մեհդի Նաջաֆովը հայտարարել է, որ պետական ծրագիրն ընդգրկում է նաեւ համապատասխան օրենսդրական հիմք ստեղծելու խնդիրները, տեղեկատվական համակարգերի ստեղծումը, տեղեկատվության անվտանգության ապահովումը, նոր սերնդի կենսաչափական անձնագրերի պատրաստումը եւ տրամադրումը:
Կենսաչափական անձնագրերը սկսում են կիրառվել շատ երկրներում, քանի որ դրանք հեշտացնում են տրանսազգային հանցագործության, զենքի անօրինական վաճառքի եւ թմրանյութերի ու այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարը:


























