Քրդական զինված խմբավորումները (փեշմերգ) երկու նավթահանք են զավթել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք նահանգում:

Նավթի նախարարությունը դատապարտել է զինյալների գործողությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Քրդական ինքնավարության եւ Իրաքի կառավարության միջեւ լարվածությունը մեծացել է առանց Բաղդադի թույլտվության նավթը արտահանելու քրդերի որոշումից հետո: Քրդերը կարծում են, որ Բաղդադը անարդարացիորեն է բաշխում նավթի վաճառքից ստացված եկամուտները:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս սուննի զինյալները երկրի հյուսիսային մի շարք քաղաքներից դուրս էին շպրտել կառավարական  զորքերին, ինչը թույլ էր տվել քրդերին մի քանի վիճելի եւ թույլ սահմանազատված տարածքներ անարգել զբաղեցնել, այդ թվում՝ նավթով հարուտ Քիրքուքը։