Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա կլինի Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի թաղման արարողությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԺ մամուլի ծառայությունից:

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, արդարադատության նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Թբիլիսի կժամանեն հուլիսի 13-ին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հուղարկավորությունը տեղի է ունենալու հուլիսի 13-ին. Թբիլիսիում: