Հունաստանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող բրիտանացի զբոսաշրջիկը կոպիտ է վարվել երիտասարդ հույն ուսանողուհիներից մեկի նկատմամբ, որի արդյունքում վերջինս ուղղակի այրել է չափն անցած զբոսաշրջիկին: Վերջինս ստացել է երկրորդ աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին, Աթենքի նորությունների գործակալությունը տեղեկացերլ է ոստիկանությունից:
Դեպքը տեղի է ունեցել Կրեթե կղզու Մալիա քաղաքում: Պարզվել է, որ 20-ամյա բրիտանացին հարբած վիճակում բարում փորձել է «կապել» 26-ամյա հույն ուսանողուհուն: Վերջինս վրդովված բրիտանացու անվայել ժեստերից, ալկոհոլով լեցուն շշշի պարունակությունը դատարկել է նրա վրա եւ այրել կրակայրիչով: Դրանից հետո ուսանողուհին հեռացել է դեպքի վայրից:
Զբոսաշրջիկը տեղափոխվել է հիվանդանոցէ փորի եւ կրծքավանդակի շրջանում երկրորդ կարգի այրվածքներով:
Դեպքից մի քանի ժամ անց ուսանողուհին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ այսօր պետք է ցուցմունք տա արդեն դատախազությունում:



















