ՀՀ կառավարությունում հունիսի 9-ին տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն»  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, նիստում արված առաջարկություններին համապատասխան  խորհուրդը քննարկել և հաստատել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն»  հիմնադրամի կանոնադրությունը` նոր խմբագրմամբ: Հիմնադրամը վերանվանվել է «Հայաստան  երիտասարդական հիմնադրամ»:

 Օրակարգի մեկ այլ հարցով հիմնադրամի  խորհրդի համակարգող է նշանակվել Կարեն Ավագյանը:

Ի թիվս նիստում քննարկված այլ հարցերի, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել հիմնադրամի 2010 թվականի  գործունեության ծրագիրը, բյուջեն, ինչպես նաեւ հաստիքացուցակը: