Ցմահ ազատազրկման դատապարտված 80 բանտարկյալների հարազատները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղել են իրենց 12500 ստորագրություններով դիմումը, որը ներառում է իր մեջ բանտարկյալների բարդ խնդիրների հնարավոր լուծումների մի շարք առաջարկներ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ցմահ բանտարկյալները 20 տարվա ազատազրկումից հետո միայն կարող են դիմել վաղաժամկետ ազատ արձակվելու համար։ Դիմողները առաջարկում են գործող 20-տարին փոխել 15-ով։
«Այս օրենսդրական նախաձեռնության արդյունքում ցմահ դատապարտման դատավճիռները կձեւակերպվեն ավելի հստակ ու արդար։ Նաեւ, հնարավորություն կնձեռվի վերանայելու 80 բանտարկյալների գործը, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք այս կամ այն կալանավորի դատավճիռը արդարացի է»,-ասվում է հայտարարության մեջ։
Բանտարկյալների հարազատների պատվիրակությանը նախագահի աշխատակազմում ընդունել է նախագահի վերահսկողական ծառայության առաջին բաժնի ղեկավար Արրծրուն Թորոսյանը։ Նա ծանոթացել է դիմումին եւ խոստացել է այն ներկայացնել նախագահին։ Կալանավորների հարազատներին ընդունել է նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որն իր հերթին խոստացել է զբաղվել այս խնդրով։



























