Ծագումնաբանները պարզել են, են թե ինչու են ընտանի կենդանիները արտաքին տեսքի որոշակի բնորոշ գծեր ձեռք բերում: Ինչպես օրինակ, նուրբ, ընկնող ականջները, ընդհանուր առմամբ պակաս սարսափազդու եւ այսպես ասած «լակոտական» տեսքը: Genetics ամսագրում գիտնականները նոր վարկած են առաջ քաշում, որը բացատրում է՝ ինչու մարդու հետ կապվածությունը փոխում է կենդանու արտաքին տեսքը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիպոթեզը բացատրում է շների, խոզերի, ձիերի, ոչխարների, նապաստակների արտաքին տեսքը, սակայն կարող է կիրառելի լինել նաեւ ընտանեացրած թռչունների եւ ձկների նկատմամբ:

Գիտնականները հիմնական դերը տալիս են սաղմնային ցողունային բջիջներին: Ողնուղեղի սաղմի մոտ ձեւավորվող այդ բջջիջները, կարող են տեղաշարժվեկ եւ սկզիբ տալ տարբեր հյուսվածքների: Կենդանիներ ընտրելիս, մարդն իր ընտրությունը կանգնեցնում է ավելի հանգիստ կենդանիների վրա: Այդ կենդանիների մոտ ներքին գեղձազատության գեղձերը ավելի քիչ ադրենալին են արտադրում:

Այդ հյուսվածքները ազդում են մաշկի պիգմենտացիայի, ականջի աճառների կոշտության եւ ծնոտների վրա: Ուստի ընտենեացրած կենդանիների մոտ էլ եւ հանդիպում են թվարկված գծերը, որոնք հետագայում ամրապնդվում են ընտրության գործընթացում: