«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալը ինքնասպան է եղել՝ բանտախցում կախվելով:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ինքնասպան  է եղել Վարուժան Հովհաննիսյանը: Դեպքի առթիվ ներկայումս  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողական հետաքննություն է անցկացվում: