Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2014 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ըստ ամփոփ զեկույցի՝ 2014 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 9 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 115.305 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 56.649-ի դիմաց:

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 9.727.898.812 դրամ. պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1.483.167.392 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 3.836.555.099 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 810.044.873 դրամ, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2.721.957.224 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 876.174.224 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 11.343 կատարողական վարույթի: Ավարտված եւ կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 85.923 ՝ նախորդ տարվա 55.061-ի դիմաց:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի լուծման առնչությամբ: