Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հայաստանյան աշխատանքային խմբի եւ Միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները հուլիսի 17-ին Լոռու մարզում հանդիպել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց հարազատների հետ:

Հանդիպումը կայացել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորածների տվյալների ճշտման եւ անձնական գործերի կազմման ընթացքում: Հակամարտության հետեւանքով մարզում անհետ կորած է համարվում 17 անձ: Նախօրեին հանձնաժողովի անդամները Շիրակի մարզում են հանդիպել անհետ կորածների հարազատների հետ:

Ինչպես եւ նախորդ նմանատիպ հանդիպումների ընթացքում, սրան եւ մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: «Հանդիպման նպատակներից մեկն է հնարավորության սահմաններում որոշ հարցեր տեղում լուծել»,- ընդգծել է Աշխատանքային խմբի ղեկավար Սամվել Ասատրյանը: Կարիքավորներին նույնպես աջակցություն կցուցաբերեն:

Նշենք, որ Հայաստանում ղարաբաղյան կոնֆլիկտի ընթացքում անհետ կորած է համարվում 200 մարդ: