Եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, դա նորմալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Մոսկվայում կալանավորված հայ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորման փաստին։

«Ի՞նչ հրահանգի մասին է խոսքը, եկեք խոսենք մեր քաղաքական խնդիրների մասին։ Կարող են Լեւոնին բռնել, վաղը Բարխուդարովին, ի՞նչ կապ ունեմ ես իրանց հետ։  Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներին։ Բայց եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ի՞նչ անենք»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը հենց նոր կարեւոր հայտարարություն արեց, վերջինս բարկացավ եւ այլեւս ոչ մի հարցի չպատասխանեց եւ հեռացավ։

Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով:  Նա երկու ամսով կալանավորվել է: