Իսրայելական կառավարությունն իր ներողությունն է խնդրել «Ազատության նավատորմի» ակտիվիստների մասին ծաղրական տեսահոլովակ տարածելու համար:

Կառավարությունը պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել մամուլի ծառայության աշխատակիցների մեղքով, որոնք պատահաբար տարածել են ցանցում տեղադրված տեսահոլովակի հղումները:

Կառավարությունը պաշտանական հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, թե տեսաերիզը սկզբնապես նախատեսված չէր լայն հանրության համար: Նաեւ հստակեցվում է, որ դրա բովանդակությունը չի արտացոլում կառավարության տեսակետը, հաղորդում է AolNews-ը:
Տեսահոլովակը ստեղծվել է Մայքլ Ջեքսոնի We are the World երգի հիման վրա: Հոլովակում «Ազատության նավատորմի» ակտիվիստների հագուստներ հագած մարդիկ երգում են, թե որքան հեշտ կարողացան խաբել միջազգային հանրությանը, համոզել, որ մոռանան իրենց դանակների մասին: