Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաձայն չէ Շանթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե եթե Անդրանիկ Մարգարյանը ողջ լիներ, ապա թույլ չէր տա տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը։
«Սա Շանթ Հարությունյանի կարծիքն է, ամեն մարդ իր կարծիքն ունի, ես այնքան էլ համաձայն չեմ, որ ինքը նման հայտարարություններ անի։ Ես իմ արժեքներով եմ ապրում եւ իմ հոր ժառանգած արժեքներով եմ ապրում։ Ամեն մարդ իր կարծիքով երբ հայտարարում է հոր եւ որդու միասնական լինելու մասին, առաջինը ինքը պետք է միասնական լինի»,- հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է Տարոն Մարգարյանը։
Նշենք, որ հուլիսի 16-ին կայացած դատական հերթական նիստի ժամանակ նոյեմբերի հինգի մեղադրյալներից Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ Անաստաս Միկոյանի արձանը չպետք է տեղադրել եւ Տարոն Մարգարյանը դա չի անի, եթե իր երակներով Անդրանիկ Մարգարյանի արյունը ջուր չի դարձել։





























