Ֆինլանդիայի ոչ մեծ Յուկա քաղաքում կառուցելու են Բարսելոնի Սուրբ Ընտանյաց տաճարի (Temple Expiatori de la Sagrada Família) 40 մետրանոց մակետը: Նշենք, որ տաճարի հեղինակն Անտոնիա Գաուդին է:

Նախագծի հեղինակները՝ Էյնդհովենի տեխնիկական համալսարանի դասախոսն ու շրջանավարտները, շուտով կսկսեն կամավորների հավաքագրել, իսկ կառուցումը սկսվելու է այս տարվա դեկտեմբերին:

Անհրաժեշտ է, որ օդի ջերմաստիճանը լինի -8°С-ից ոչ բարձր, ինչը միանգամայն հնարավոր է. Յուկայում ձմռանը ջերմաստիճանը միջինում հասնում է -20°С-ի: Ճարտարապետները, սակայն, կատակում են, որ ամեն դեպքում սառցե տաճարն ավելի արագ կկառուցվի, քան դրա բարսելոնական բնօրինակը: Այս մասին գրում է Travel.ru-ն:

Յուկան գտնվում է Ֆինլանդիայի արեւելքում, Հյուսիսային Կարելիայի մարզում: Ծրագրվում է արտասովոր սառցե շինության կառուցման համար ծախսել շուրջ 5 շաբաթ: Ըստ Noticia.ru-ի, տաճարի բացման մոտավոր ժամկետ է նշանակված հունվարի 18-ը: