«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է անում «Դեմ եմ»-ի անդամներին եւ ՀԱԿ-ի ակտիվիստներին՝ չլցվել չարությամբ եւ օգնել իրենց։ Այսօր՝ հուլիսի 18-ին, կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ՕԵԿ նախագահը հիշեց իրենց վատաբանող ուժերին։
«Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը վերջին օրերին փորձում են վատաբանել մեզ։ Օրինակ՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը համակարգում է ՀԱԿ-ի երիտասարդներից մեկը, «Դեմ եմ» շարժման անդամներից մի քանիսին, կոչ ենք անում չլցվել չարությամբ։ Կոչ եմ անում բոլորին իմանալ եւ միասին պայքարել»,- ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը կոչով դիմեց բոլոր պատկան մարմիններին՝ առաջարկելով միասին պարզել ստեղծված իրավիճակը եւ լուծել խնդիրը։
Նշենք, որ հանրահավաքը սակավաթիվ է, մասնակցում են մասնավորապես կուսակցության համախոհները։
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի հանրահավաքն ուղղված է էլեկտրաէներգիայի թանկացմանը։





























