Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ձախողել է ՀՅ Դաշնակցության նախաձեռնությունը՝ ընդունել որոշում, որը կստիպի կառավարությանը 60-օրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել գազային ոլորտի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե հանրապետականները չեն մասնակցելու քվեարկությանը՝ չնայած, որ հարցն արդիական է: Նրա խոսքով, այդ ձեւաչափով հարցի քննարկումը ՀՀԿ-ն ոչ նպատակահարմար է համարում:

Նշենք նաեւ, որ ծրագրվում է արտահերթ նիստ անցկացնել անմիջապես նստաշրջանի ավարտից հետո՝ տեղական ժամանակով ժամը 18-ին:

ՀՅԴաշնակցության խմբակցությունն առաջարկել էր կառավարությանը պարզաբանել պետության քաղաքականությունը գազի գնագոյացման վերաբերյալ, ներկայացնել «Հայռուսգազարդ» ընկերության» աուդիտն ու վճարվող հարկերը: Խմբակցությունն առաջարկել էր 60 օրում ներկայացնել գազամատակարարման համակարգի վերաբերյալ տվյալները: