Պակիստանի հյուսիսարեւմտյան մասում ամերիկյան անօդաչու օդանավերը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 11 գրոհայինի, փոխանցում է Al Jazeera-ն:

Ըստ աղբյուրի` հարձակումը տեղի է ունեցել Հյուսիսային Վազիրստանի տարածքում, որտեղ անցյալ ամսվա ընթացքում զինվորականները պայքարում էին գրոհայինների կայանները ոչնչացնելու համար: «Դրոններն ութ կրակոց են արձակել: Զոհվել է  «Թալիբան» շարժման 11 գրոհային», - հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է  Gazeta.ru-ն:

Ոչնչացվել են հուլիսի 17-ի գիշերը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վրա հարձակված  «Թալիբան» շարժման գրոհայինները: