Հնդկական ծագմամբ իռլանդացի երեք բիոինժեներների խումբն աշխատում է արհեստական կաթի ստեղծման ուղղությամբ եւ  արդեն հաջորդ տարի նախատեսում են ստանալ մթերքի առաջին նոր տարբերակը, իսկ երեք տարի անց՝ անհրաժեշտ թեստերից հետո առանց կովերի մասնակցության ստացված կաթը կարող է հայտնվել վաճառքում:

Ըստ ստեղծողների` այդ կաթը չի պարունակելու կաթնաշաքար եւ խոլեստերին, ինչն այն ավելի անվնաս կդարձնի կաթնաշաքարը չմարսող մարդկանց , ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ձգտում են նիհարել: Մնացած առումներով կաթի բաղադրությունը մնում է նույնը, փոխանցում է Kedem-ը:

Այլընտրանքային կաթն արտադրվելու է խմորիչների օգնոթյամբ, այդ պատճառով էլ ինքնարժեքն ավելի ցածր կլինի, քա կովի կաթինը: Բացի դրանից,  արհեստական կաթը կօգնի նվազեցնել  շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը:

Առաջին հերթին նոր արտադրանքը օգտակար կլինի Ասիայի բնակչութան համար, որի մեծ մասը չի մարսում կաթնաշաքարը եւ ունի ցածր կենսամակարդակ: