Մահապարտը մեքենան պայթեցրել է Բաղդադի ոստիկանական անցակետի հարեւանությամբ, զոհվել է առնվազն 21 մարդ եւ եւս 35-ը վիրավորվել են…

Մահապարտը մեքենան պայթեցրել է Բաղդադի ոստիկանական անցակետի հարեւանությամբ, զոհվել է առնվազն 21 մարդ եւ եւս 35-ը վիրավորվել են:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսարեւմտյան  Կադհիմիա թաղամասի մուտքի մոտ, փոխանցում է BBC-ն:

Բաղդադում լարված իրադրություն է պահպանվում այն պահից ի վեր, երբ սուննի գրոհայինները վերահսկողության տակ են առել Մոսուլը եւ հայտարարել Իրաքի մայրաքաղաքի վրա հարձակվելու մտադրության  մասին: Վերջին շաբաթներին Բաղդադում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: