Մեքսիկայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է զբոսաշրջային խոշոր կենտրոն Ակապուլկոյից 33 կմ արեւմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 36  կմ խորությունում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ  չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել: