Հարավաֆրիկյան հանրապետությունում հունիսի 1-ին մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը: Առաջին անգմ այն անցկացվում է Աֆրիկա մայրցամաքում:
Առաջնության առաջին օրը ՀԱՀ-ի մայրաքաղաքում տեղի կունենան երկու խաղեր, որտեղ կմրցեն ՀԱՀ-ի եւ Մեքսիկայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Ուրուգվայի հավաքականները:
Ընդհանուր առմամբ, առաջնությանը մասնակցում են 32 երկրների հավաքականներ, որոնք բաժանված են 8 խմբերի` 4-ական հավաքականներով: Ամեն խմբից «փլեյ օֆֆ» դուրս կգան 2-ական թիմեր, իսկ «փլեյ օֆֆ»-ը կսկսվի հունիսի 26-ից: Այնուհետեւ հուլիսի 2-3-ին կկայանան քառորդ եզրափակչի խաղերը, հուլիսի 6-7-ին կկայանան կիսաեզրափակիչ խաղերը, իսկ հունիսի 10-ին Յոհանեսբուրգում հայտնի կդառնա աշխարհի առանջնության բրոնզե մեդալակիրը:
Նախորդ 18 առաջնությունների մեծ մասը տեղի է ունեցել Եվրոպայում` 10 անգամ, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում` 7 անգամ եւ մեկ անգամ` Ասիայում: 2-ական անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնություններն անցկացվել են Ֆրանսիայում, Իտալիայում, Մեքսիկայում եւ Գերմանիայում: 1-ական անգամ դրանք անցկացվել են Անգլիայում, Արգենտինայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ուրուգվայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Չիլիում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում:
5 անգամ աշխարհի չեմպիոն են դարձել բրազիլացիները (1958, 1962, 1970, 1994 եւ 2002 թվականներին), 4 անգամ չեմպիոն են դարձել իտալացիները (1934, 1938, 1982 եւ 2006 թվականներին), 3 անգամ` գերմանացիները (1954, 1974, 1990 թվականներին), 2-ական անգամ` Ուրուգվայը` (1930, 1950 թվականներին) եւ Արգենտինան` (1978, 1986 թվականներին): Անգլիան եւ Ֆրանսիան աշխարհի չեմպիոն են դարձել 1-ական անգամ, համապատասխանաբար 1966 եւ 1998 թվականներին:
Ֆուտբոլի աշխրհի հաջորդ առաջնությունը կայանալու է Բրազիլիայում:


























