Հունիսի 10-ին, ժամը 21.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 3/3 շենքի 25-րդ բնակարանի բնակիչ, 1952 թ. ծնված Անատոլի Աբգարյանը շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել, եւ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 21.58-ին փրկարարների ուժերով Ա. Աբգարյանի դին իջեցվել է եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: