Ստամբուլին հարակից կղզիներից մեկում գտնվող մանկական այգին անվանվել է 2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունով:

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ` Ստամբուլին կից կղզիների վարչական խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել` Քնալը կղզում գտնվող այգին անվանել «Նահատակ լրագրող Հրանտ Դինքի մանկական այգի»: Առաջիկա օրերին այգու մուտքի մոտ կփակցվի ընդունված նոր անունը: