Մոսկվայում այս պահին շարունակվում են բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի մենամարտերը: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Միշա Ալոյանը 51 կգ քաշային կարգում մենամարտել է իտալացի Վինչենցո Պիկկարդիի հետ: Ծանր եւ հավասար մեկնարկից հետո Ալոյանը վերջին ռաունդում կարողացել է բեկել պայքարի ընթացքը, հստակ հանդիպակած հարվածներով հաշվի մեջ առաջ անցել եւ հաղթել մրցակցին` 7:2 հաշվով:

Միշա Ալոյանը դարձել է եզրափակչի առաջին ռուսաստանցի մասնակիցը: