Քաղբանտարկյալ Սասուն Միքայլեյանը Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում մոտ մեկ ժամ առաջ ենթարկվել է բժշկական հետազոտության՝ նրան կորոնոգրաֆիա՝ սրտի զոնդավորում են արել։ Առայժմ հայտնի չէ՝ այսօր՝ հունիսի 11-ին կվիրահատե՞ն քաղբանտարկյալին, թե՞ ոչ։  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայ Ազգային Կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։  

Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Սասուն Միքայելյանի առողջական վիճակը արդեն մեկ ամիս է, ինչ կրկին վատացել է եւ բժշկները որոշել էին նրան կրկին վիրահատության ենթարկել։ Քաղբանտարկյալը հաճախ կրծքավանդակի մասում ունենում է սեղմումներ, ծակոցներ, արյան ճնշումն է հաճախակի բարձրանում։

Հիշեցնենք նաեւ, որ Միքայելյանն անազատության մեջ եղած ժամանակաշրջանում արդեն 10 վիրահատության է ենթարկվել։