«Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումն ավելի շուտ իրական, քան իմիտացիոն բնույթ ունի»,- հունիսի 11-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը:
«Սակայն կա նաեւ մեկ այլ տեսակետ, ըստ որի՝ թուրք-իսրայելական հարաբերություններում ստեղծած իրավիճակը գերտերությունների ձեռքի գործն է, ովքեր ցանկանում են արմատական ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ մահմեդական շարժումները դուրս բերել Իրանի ազդեցության տակից եւ գցել Թուրքիայի ազդեցության տակ, որն արեւմուտքից ավելի շատ կախում ունեցող մահմեդական երկիր է , քան Իրանը»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մահմեդական կազմակերպությունները հիանալիորեն հասկանում են Արեւմուտքի ծրագրերը եւ դժվար թե աջակցեն դրանց իրականացմանը:




























