Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է հունիսի 18-ին ժամը 20-22-ը Ազատության հրապարակում նաստացույց անցկացնելու մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետ Ռուբինյանն ասաց, որ ասօր՝ հունիսի 11-ին, ժամը 16-ին ինքը հրավիրվել է քաղաքապետարան՝ իրազեկումը ի գիտություն ընդունելու կամ մեժելու վերաբերյալ քննարկմանը մասնակցելու։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ նստացույցերը լինեն շարունակական, Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգողը պատասխանեց. «Չի բացառվում: Հարցը պետք է քննարկվի։ Տեսնենք, թե ինչ վարգագիծ կդրսեւորեն հայրենի իշխանությունները, կթույլատրե՞ն հունիսի 18-ի նստացույցը, թե ոչ, ըստ այդմ էլ կորոշենք»:

Այժմ Կոմիտեն դատախազության շենքի առաջ ամենաուրբաթյա բողոքի ակցիա է անցկացնում՝պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։