Թուրքիայի Իգդիրի նահանգի Թուզլուջա շրջանում տեղ ունեցած վրաերթից հետո հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հայաստանի քաղաքացի Կատյա Հախվերդյանը։

Կատյա Հախվերդյանը վերադառնալիս է եղել Վանից։  Իգդիրի Թուզլուջայի շրջանում  փոքր ինչ հանգստանալու նպատակով միկրոավտոբուսը կանգնել է, որից իջնելով Կատյա Հախվերդյանը փորձել է անցնել դիմացի մայթ: Այդ ընթացքում նա վրաերթի է ենթարկվել  76 AK 146 պետհամարանիշով մի բեռնատարի կողմից։

Հիվանդանոցի ճանապարհին մահացած Կատյա Հախվերդյանի դիակը 2 օր անց դատախազության թույլտվությամբ տեղափոխվել է Հայաստան։

Բեռնատարի վարորդ Օզան Քալաֆաթը ձերբակալվել է։