Յոհաննեսբուրգի 95 հազարանոց Սոքեր Սիթի ստադիոնը ընդմիշտ կմտնի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Աֆրիկան` ի դեմս Հարավաֆրիկյան հանրապետության առաջին անգամ հյուրընկալելով Աշխարհի գավաթի խաղարկությունը ունեցավ առաջին դրական արդյունքը` ոչ ոքի խաղալով փորձառու մեքսիկացիների հետ:
Ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովը պատվով է դուրս եկել փորձությունից` կարողանալով ցույց տալ բարձր մակարդակի մրցավարություն: Մեքսիկայի հավաքականն ակտիվ սկսելով հանդիպումը եւ ստանալով մեծ առավելություն` առաջին խաղակեսում այդպես էլ չի կարողացել հասնել հաջողության: Ացտեկների կազմում ամենաակտիվներից` Բարսելոնայի երիտասարդ ռմբարկու Ջիովանի Դոս Սանտոսն չի կարողացել գոլով պսակել իր մի քանի հնարավորությունները:
ՀԱՀ հավաքականը բրազիլացի Կառլոս Ալբերտո Պարեյրայի գլխավորությամբ առաջին խաղակեսում գնդակ է բաց թողել, սակայն խաղից դուրս վիճակից:
Մեքսիկացիներին պարտությունից փրկել է ամենափորձառու խաղացողներից մեկը` Բարսելոնայի ներկայացուցիչ Ռաֆայել Մարկեսը, որը 79-րդ րոպեին մենմենակ հայտնվելով Հարավային Աֆրիկայի թիմի դարպասապահի դեմ, իր շանսը բաց չի թողել ` 1:1:
Ոչ ոքի արդյունը չափազանց ձեռնտու է Ա խմբի մյուս երկու թիմերի` Ուրուգվայի եւ Ֆրանսիայի համար, որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն Քեյփթաունում, Երեւանի ժամանակով 23:30-ին:



























