ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե վերջին իրադարձությունները Ղըրղզստանում հարուցում են ԱՄՆ-ի անհանգստությունը:

«Մենք անհանգստացած ենք մարդկանց զոհվելու եւ վիրավորվելու լուրերով»,- ասել է Քրոուլին:

Նրա խոսքով, Օբամայի վարչակազմը շփումներ է պահպանում Ղըրղզստանի կառավարության հետ բռնությունների բռնկման վերաբերյալ, ուշադիր հետեւում է երկրում կատարվող իրադարձություններին: Ընդ որում ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Ղըրղզստանի կառավարության հետ Մանասի տարանցային կենտրոնի շուրջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը չի հստակեցրել՝ շարունակում է արդյոք այդ ռազմաբազան գործել ողջ թափով, չնայած երկրում բռնկված խռովություններին, եւ խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Պենտագոնին: Ղըրղզստանում ազգամիջյան բախումներ են սկսվել երկրի հարավում, որտեղ բնակվում են մեծ քանակությամբ ուզբեկներ: