Այսօր առավոտյան՝ կյանքի 65-րդ տարում մահացել է Վայոձ ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը: Այդ լուրը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Ըստ Մաթեւոսյանի վարորդի՝ Մաթեւոսյանն առավոտյան աշխատանքի գնալուց բողոքել է սրտի ցավերից:
Վարդգես Մաթեւոսյանը Վայոց ձորի մարզպետ էր նշանակվել 2007թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Նա 1970-1977 թթ. եղել է «Ավտովազի» ներկայացուցիչը Հայաստանում, 1977-1993 թթ.՝ Արարատի «Ավտովազ» կենտրոնի տնօրեն, 1993-1999 թթ.՝ Երեւանի թիվ 4 հացի գործարանի տնօրեն:
1999 եւ 2003 թթ. ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության ընտրացուցակով:




























