Իսպանիայի Վիլֆրանկա դե լոս Բարրոս քաղաքաում 7-րդ անգամ մեկնարկել է հայտնի շախմատային տեսաբան Ռուի Լոպեսի հուշամրցաշարը, որի մասնակիցները պարտավոր են պարտիայում կիրառել իսպանական սկզբանխաղ, որը հեղիանակը հենց Ռուի Լոպեսն է:

Առաջին տուրում Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության է մատնել կանանց Եվրոպայի այս տարվա չեմպիոն Պիա Կրամլինգին:

Գաբրիել Սարգսյանը այս մրցաշարում լավագույնն է եղել 2007-ին:

IV Ruy Lopez Magistral. Վիլֆրանկա դե լոս Բարրոս, Իսպանիա

Ութ մասնակից, շրջանային մրցակարգ

Մասնակիցների կազմը.

Վլադիմիր Մալախով (Ռուսաստան, 2722), Գաբրիել Սարգսյան (Հայաստան, 2677), Ֆաբիո Կարուանա (Իտալիա, 2675), Իվան Չեպարինով (Բուլղարիա, 2640), Իվան Սալգադո (Իսպանիա, 2606), Պիա Կրամլինգ (Շվեդիա, 2536), Մանուել Պերես Կանդելարիո (Իսպանիա, 2527), Դեյսի Կորի (Պերու, 2409):

1-ին տուրի արդյունքները. Չեպարինով – Մալախով 1-0, Կորի – Կարուանա 0-1

Սալգադո – Պերես Կանդելարիո 1-0, Սարգսյան – Կրամլինգ 1-0

Մրցաշարի կայքն է  http://ruylopez.juntaextremadura.net/modules/news/