Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օրերս Վեդի քաղաքի հանդամասից, թմրամիջոց պատրաստելու, օգտագործելու, իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Գրիգոր Ա.-ին, 32-ամյա Վազգեն Ս.-ին եւ նույն թվականին ծնված Արսեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Գրիգոր Ա.-ի բռունցքի միջից հայտնաբերվել է 3.7 գ կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: