Օգոստոսի 3-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 43-ամյա Տիգրան Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի մեղադրանքով:





























