Արտաշատ քաղաքի կամրջից իջնելու ընթացքում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: