Ալժիր – Սլովենիա` 0:1
Աշխարհի առաջնություն – 2010, C խումբ, 1-ին տուր
13 հունիսի, Պոլոկվանե, Պիտեր Մոկաբա ստադիոն
Մրցավար` Կառլոս Ալբերտո Բատրես (Գվատեմալա)
Գոլը՝ Կորեն, 78 (0:1)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հանդիպումն անցկացվեց արհեստական խաղադաշտում: Պոլոկվանեի Պիտեր Մոկաբա ստադիոնում, որտեղ տեղի ունեցավ Ալժիր – Սլովենիա հանդիպումը կիսասինթետիկ գորգ է փռած: Դրա իմաստն անհասկանալի է: Հարավային Աֆրիկայի կլիմայական պայմանները ֆուտբոլի համար իդեալական են եւ անհամատեղելի արհեստական խոտածածկի հետ:
Հուսանք` Ալժիր – Սլովենիա այսօրվա հանդիպումը կմնա աշխարհի առաջնության ամենաանհետաքրքիրը: Մինչեւ 71-րդ րոպեն, երբ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Աբդելկադեր Գեզալը, որեւէ նշանակալի իրադարձություն տեղի չէր ունենում: Միայն դրանից հետո սլովենացիները,իրացնելով թվային գերակշռությունը, խփեցին միակ ու հաղթանակ գնդակը: 25 մետրից ոչ ուժեղ հարված կատարեց Ռոբերտ Կորենը եւ Ալժիրի դարպասապահ Ֆաուզի Շաուշին ավելի անհեթեթ սխալ թույլ տվեց, քան երեկ անգլիացի Գրինը: Սլովենիան հաղթեց 1:0 հաշվով:
Դժգույն հանդիպման ֆոնին թերեւս ավելի շատ ուշադրություն գրավեց խաղին տրիբունայից հետեւած Զինեդին Զիդանը, որը, բնականաբար, երկրպագում էր հայրենի Ալժիրին: Զիդանն աշխարհի առաջնությունից առաջ չկարողացավ ընդունել Ալժիրի նախագահի հրավերը` գլխավորել այդ երկրի հավաքականը: Չի բացառվում, որ ապագայում Զիդանն իր մարզչական կարիերան սկսի հենց Ալժիրի հավաքականում:



























