Բավրայի սահմանային անցակետից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստան են վերադարձել Ջերմուկի անձնագրային ծառայություններից կեղծ հիմքերով անձնագիր ստացած Կարինե Ք-ն եւ Քրիստինա Ք-ն: Այս եւ Բյուրեղավանի անձնագրային բաժնից առանց հիմքերի անձնագիր ստացած Թեհմինե Չ-ի դիմումը հաշվի առնելով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է 2014թ. հուլիսի 7-ի որոշմամբ` մեղադրյալներ Վարդան Խ.-ի եւ Սասուն Լ.-ի քննությունից թաքնվելու հիմքով կասեցված քրեական գործի վարույթը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2009 թվականի հունիսի 24-ի եւ հունիսի 25-ի որոշումներով` Վարդան Խ.-ն եւ Սասուն Լ.-ն կաշառքի միջնորդություն կատարելու համար, ՀՀ քրեական օրեսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ներգրավվել էին որպես մեղադրյալ: Նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:





























