Փրկարար ծառայությունն օգոստոսի 4-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 15 ՍՕ 745 պետհամարանիշով ավտոմեքենան: