Հունիսի 13-ին ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը:
Անսպասելի պարտություն կրեց երկրի չեմպիոն «Փյունիկը», որը Հրազդան ստադիոնում ոչինչ չկարողացավ հակադրել բրոնզե մեդալակիր «Ուլիսին»: «Փյունիկ» -ը մրցաշարային աղյուսակում առաջ թողեց «Բանանց»-ին, որը երեկ երեք գնդակ էր ուղարկել «Գանձասար»-ի դարպասը: Առաջատար եռյակից երեք միավոր հետ մնացող «Միկա»-ն ոչ մի հնարավորություն չտվեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Շիրակ»-ին` առավելության հասնելով 6:1 հաշվով:
«Ուլիս»-«Փյունիկ» 3:1
«Իմպուլս»-«Կիլիկիա» 2:3
«Միկա»-«Շիրակ» 6:1
«Բանանց»-«Գանձասար» 3:0
Մրցաշարային աղյուսակը 11-րդ տուրից հետո
Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
«Բանանց» 11 8 2 1 26 11 26
«Փյունիկ» 11 8 2 1 28 8 26
«Ուլիս» 11 7 2 2 16 6 23
«Միկա» 11 6 2 3 19 10 20
«Կիլիկիա» 11 3 1 7 11 23 10
«Իմպուլս» 11 3 1 7 8 19 10
«Գանձասար» 11 3 0 8 8 19 9
«Շիրակ» 11 1 0 10 9 29 3

























